ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

Azda Matian

ԿԵՍԱԳՐԱԿԱՆ

Ծնվել է 1942 թ. Թեհրանում, որտեղ, երկար թափառումներից հետո, հաստատվել էր Իրանի Չարմահալ գավառից ելած նրա ընտանիքը:

1946-ին Հայաստան ներգաղթելու ձախողված փորձից հետո Մաթյան ընտանիքը ուղևորվում է դեպի Իրանի հարավի նավթային շրջանները, և կրկին երկար թափառումից հետո, հաստատվում է Աբադանում, որտեղ Ազատը ստանում է իր  նախնական կրթությունը  Աբադանի հայոց «Ադաբ», իսկ միջնակարգը պետական դպրոցներում` ստանալով մատեմատիկական թեքումով դիպլոմ , սակայն նույն միջնակարգի տարիներին նա տարվում է բանաստեղծությամբ:

1963-1967 Ա. Մաթյանը հայոց լեզվի և գրականության ուսանող է Սպահանի Պետ. Համալսարանի գրականության ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրում է նաև պարսից դասական և ժամանակակից բանաստեղծություն և սկսում է կատարել Գր. Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի թարգմանությունը :

1968 թ. մեկնում է Փարիզ` երջանկահիշատակ Անդրանիկ Հովհաննիսյանի նորահիմն կրթական հիմնադրամի հովանավորությամբ, որտեղ ուսումնասիրում է ֆրանսերերեն լեզու, ավարտում է Փարիզի Արևելյան Կենդանի Լեզուների Ինստիտուտի հայոց լեզվի բաժինը:

1971 թ.  ընդունվում է Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ամբիոն, պատրաստելով դիսերտացիա «Եղիշե Չարենցը և իր ժամանակը» թեմայով, որը մնում է անավարտ: Իր ուսումնասիրությունները հետագային հրատատրակում է «Ո՞վ է Չարենցը» խորագրի տակ:

1972-ին հրավիրվում Սպահանի Պետ. Համալսարանում աշխատելու, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս, որտեղ աշխատում է շուրջ 40 տարի:

1974-2004 եղել է Նոր Ջուղայի Ներկայացուցչական և Պատգամավորական Ժողովների անդամ:

1983-2000 Իրանահայ Ազգային և Մշակութային Միության (ԻԱՄՄ) վարչության նախագահ:

2004-2009 «Հանդես» գրական-գեղարվեստական եռամսյայի խմբագրության անդամ:

1973-ին,  ամուսնացել է Արաքս Խուդավերդյանի հետ, ունի մեկ զավակ :

2014-ի Հունիսից հաստատվել է ԱՄՆ ում:

Ո՞րն է Մեր Հայրենին

Հայոց Լեզվի Դասընթաց (2)

مکالمه ودستور زبان ارمنی

ՔԱՆԴԱԿՆԵՐ

Ասված է, որ արվեստը ընդհանրապես խաղ է և դրանով իսկ այն հակադրվում է աշխատանքին: Խաղը հաճելի է և անօգտակար, աշխատանքը տհաճ է և օգտակար: Ես այս գործով զբաղվելիս անդրադարձա մի հետաքրքիր իրողության, որ բանաստեղծության մեջ հնարավոր չէ լիովին տրվել խաղին՝ ձերբազատվել մտքից, գաղափարից, բովանդակությունից, ինչը երազում էին, ասենք գերիրապաշտները, կամ ֆորմալիստները, որովհետև բառերը, որպես բանաստեղծական խոսքի հումք, համենայն դեպս կրում են իրենց պատմական հիշողությունը: Փայտի կամ քարի բեկորը իրապես հումք են, բնական, անմշակ, նախնական. Այնինչ ցանկացած բառ արդեն իսկ մշակված է, ունի իր իմաստը կամ իմաստները և անհնար է այն ընկալել որպես զուտ հնչյունների համակցում: Մի խոսքով, այս զբաղմունքով ես ինձ համար կրկին հայտնաբերում եմ արվեստի փիլիսոփայության շատ լուրջ խնդիրներ:

ԿԱՊ

Էլ Փոստ։      matian@yahoo.com

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: