Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

 ԾԱՏՈՒՐՕՂԼԻ  (Երգիծական գրությունների ժողովածու)         Օրգանիք հարսնացուն Մերս ասավ. «Տղա, ի՞նչ ես շվարի,Քեզի թափ տուր, գնա մե աղջիկ ճարի, Ծնողիս լսեցի, փոզս քոք արի,Վեր կեցա, գնացի քլուբը պարի, Տեսա մե հրեշտակ, լուսնյակի թիքա,Ասի, հոյ, գտել եմ , նմանը չկա, Գլուխ տվի, ասի. «Այ, սիրուն աղջիկ,Կգա՞ս, էրթանք փիստը, պարենք չիք թու չիք», Բա չեմ գա, ասավ ու վեր թռավ տեղից,Ոտներս դողացին աչքերի խաղից, Ձեռս դրի մեջքին, քաշեցի մոտիկ,Ասավ.- Շատ վռազ ես, թուլացրու գոտիդ: Ասի.- Էս ի~նչ բախտ էր, որ ես քեզ տեսա,Ասավ.- Ի՞նչ ես ուզում, շուտ արա, ասա՛ Ասի.- Դեմքիդ փայլը արեգական է,Ասավ.- Քրեմ-փուդրս գերմանական է: Ասի.-Թարթիչներդ հոգի են մաշում,Ասավ.- Ֆրանսական ռիմել եմ քաշում: Ասի.-Ղուրբան օլոր մազիդ պտուտին,Ասավ.-Կեցցէ սեշուառն ու բիգուդին: Ասի.- Մատաղ սև ունքերիդ կամարին,Ասավ.- Դուս եմ տվի, թաթու եմ արի: Ասի.- Պռոշներդ վարդի կոկոն է,Ասավ.-Ռուժիս մարքը Արթուր Փիքոն է: Ասի.- Անուշ հոտդ հոգիս հանել է,Ասավ.- Ախմախ, աթրիս մարքը Շանել է: Ասի.- Ատամներդ են մարգարիտ շարած,Ասավ.-Թամամ սադաֆ ռուքեշ եմ արած: Ասի.- Քիթդ նման տաշած մարմարի,Ասավ.- Իրեք անգամ ամալ եմ արի: Ասի.- Բոյդ բարձր չինարի պես է,Ասավ.-Կրունկներս մե թիզ ու կես է: Ասի.- Բռնեմ դոշիդ ջուխտակ շամամը,Ասավ.- Փրոթեզ եմ արել թամամը: Ասի.- Մաշկդ մաքուր ոնց որ մետաքս է,Ասավ.-Ոտից գլուխ թազզա բոթաքս է: Ասի.- Բնական տեղ չունի՞ խանումս,Ասավ.- Ձենդ, արդեն համը հանում ես: Ասի.- Աղջի, կուզես դառնաս իմ կինը,Ասավ.- Շատ եմ ծախսել, բարձր է իմ գինը: Ասի.- Ախեր էդքան փող չունեմ հալա,Ասավ.-Բաս անկնիկ կգնաս յոլա: Ու քոռ ու փոշիման ես բաժանվեցի,Գնացի տուն, նանիս թամամ պատմեցի: Նանս ասավ.- Տղա ջան, դու դարդ մի անի.Հենց էգուց նանը քու ցավին ճար կոնի, Նանս ինձ վե կալավ, տարավ մեր գեղըՄան էկանք ճարեցինք իմ ցավի դեղը, Մե աղջիկ բերեցինք, թամամ օրգանիք,Դհոլով ու զուռնով արինք հարսանիք: Ջահելնե՛ր, Ծատուրին դուք անգգաջ արեք,Ոտներդ ձեր գիլմի գորա երկարեք:   Տարան կերան փեյքանս Ջուղա ու Շահինշահր բռնել է լուրը,Դրկից բարեկամի թուքն ու մուրը,Ասում են չես կապի փեյքանիդ դուռըԷկել  են տարել են,ախպե՛ր Մկրտիչ: Տարան կերան փեյքանս,Ծախան,կերան փեյքանս: Ես ու դու վարժապետ՝ազգի մշակ ենք,Իբր թե գիտության ու լույսի ակ ենք,Մե փեյքան ենք առի,դեռ պարտքի տակ ենք,Էկել են տարել են,ախպե՛ր Մկրտիչ: Բավական է մնանք ազգի վարժապետ,Արի մեզ հռչակենք սուտ ճարտարապետ,Գնանք,պայման կապենք Թեմականի հետ,Ազգի տունը շինենք,ախպե՛ր Մկրտիթչ: Կամ էլ արի գնանք,ծախենք սանդվիչ,Կանանչը շատ դնենք ու կալբաստը ՝քիչ,Տանք խալխի դամն,ուտեն,բռնեն փորափիչ,Մենք փողերը դիզենք,ախպե՛ր Մկրտիչ: Էսօր մեքենան է պատիվը մարդու,Թե որ չունես,ոչ ով փաթեդ չի կարդում,Մաշինի անունով անում են երդում,Մաշինն ինքն աստված է,ախպեր Մկրտիչ: Էսօր մեքենան պատիվ ու սեր է,Մեքենայի սերը կնգանից վեր է,Ով որ մե բենզ ունի վեց կնգա տեր է,Մեր սերն են գողացի,ախպե՛ր Մկրտիչ: Էսօր բենզ է քշում ամեն գառիչի,Ես ու դու մաշում ենք քարերը քուչի,Մարդիկ կան չեն ջոկում տանձը ուլուչիցԲե.Էմ.Վե են քշում,ախպե՛ր Մկրտիչ: Ինչքան բարձր է մարդուս մաշինի գինը,Էնքան շատ է սիրում նրան իր կինը,Ինչ արժե փեյքանի նորը կամ հինը,Էն էլ պարտքով գնած,ախպե՛ր Մկրտիչ: Գողերը պտտեցին փեյքանի ռուլը,Մենակ բլանիքը թողին մեր բուռը,Վարժապետի բախտն է էն գլխեն ծուռը,Գողերն ի՞նչ մեղք ունեն,ախպե՛ր Մկրտիչ:     ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է Ազգեր շատ կան էս աշխարհում, բայց մեր ազգի իզն ուրիշ է,Էվերեստ ու Ֆուջիյամա՝ մեր Մասիսն ու Սիսն ուրիշ է,Իրար միս ենք ծամում անվերջ ու խմում ենք իրար արյուն,Քանզի սուրբ ու ազնվական մեր արյունն ու միսն ուրիշ է: Կուզես գնա ֆրանգստան նրանց թիթիզ բարքերը տես,Բազմատեսակ ապրանքների պիտակներն ու մարկերը տես,Լեն-լեն դուքաններում շարած ռանգ ու բռանգ մրգերը տես,Արքայական մեր ծիրանն ու ծիրանի կորիզն ուրիշ է: Ալամ-աշխարհ լացացնում է լալահառաչ մեր դուդուկը,Նրանից կարծես փչում է ձմռան վիշապաձայն բուքը,Անուշ ձենով զարդարում է մեր թաղման թափորն ու սուգը,Միջազգային էկրաններում մեր ռոկն ու ռաբիսն ուրիշ է: Ամեն մեկն իր պարն է պարում, բայց ուրիշ է մեր Քոչարին,Հեզաճկուն ու հեզանազ Օսկանա կոմպլիմենտարին,Մի հետույքը երկու թամբի, միակ ոտքը երկու լարի,Ծռմռվելու, ճկվելու մեջ մեր ողնաշար-վիզն ուրիշ է: Փառք Աստծու մեր ամեն օրը երգ ու պարի փառատոն է,Տարեց-տարի երկարում է համազգային մարատոնը,Լուսավորիչ գրիգորն էլ անցավ ռոկի Ռուբիկոնը,Հիմա բոլորն են տկլորվում՝ մեր ստրիպտիզն ուրիշ է: Դիպլոմասի եթե ասեմ ուրիշ է մեր դիպլոմասին,Ուրիշ է մեր Human Rights-ը, ուրիշ մեր դեմոկրասին,Հայ ժողովուրդ հասար դու էլ անկախության քո մուրազին,Բայց այստեղ էլ մեր շեֆերի տված անալիզն ուրիշ է: Էն ժամանակ միայն մեկից, հիմա կախ ենք հազար թելի.Մեկին էինք հաշիվ տալիս, հիմա հազար շուն ու գելի,Ջրաղաց է աղում գլխիդ պայմանագիրն Արմենտելի,Աշխարհի հետ քաղաքակիրթ մեր կոմպրոմիսն ուրիշ է: Սուլթան ու շահ ինչքան ասես ուրիշ է մեր Սուլթան-Շահը,Պոլիտիկոս-ստրատեգ ընտիր-չընտիր նախագահը,Թող անպակաս անի Տերը ազգի գլխից նրա ահը,Դիպլոմատիկ դաշտում նրա բասկետն ու թենիսն ուրիշ է: Ինքն ու Սերժն են մեր «դու շեշը», մնացածը «իքքի բիր» են,Խոստացել են, որ փոխն ի փոխ նախագահի գահին տիրենԺողովուրդն էլ ուզեն չուզեն պիտի սրանց սրտով սիրեն,Ժողովրդի գլխին սարքած սրանց բենեֆիսն ուրիշ է: Մյուսները «իքքի բերի» են, Ռոբն ու Սերժն են մեր «դու շեշը»,Ցեխի մեջ է կարծես խրվել ընդդիմության չոլախ էշը,Խալխն ասում են լավը չի գա, ուրեմն թող մնա գեշը,Հետընտրական մեր ճգնաժամն ու մեր կրիզիսն ուրիշ է: Եվրոխորհուրդ մեզ մի խառնի քո վայրի արջի ցեղերին,Կեղտոտ ձեռքդ մի կպցնի մեր մաքուր ընտրատեղերին,Էդ բոլորը ի՞նչ կապ ունի Սերգո-Ռուբոյի բեխերին,Թե իրենք են կոշկակարը՝ իրենց մախաթ-բիզն ուրիշ է: Սերգոն ասվ. «ուրիշ ենք մենք, ուրիշ մեր մանտալիտետը»,Ով կարող է թող դիմանա, ով չի կարող՝ Աստված հետը,Մեկ վայրկյանում գլխատեցինք մեր մեջլիսն ու կաբինետը,Մեջլիսներում մեր ազգային արյան բաղնիսն ուրիշ է: Ինչքան էլ մեզ հրապուրեն Եվրոպան ու Ամերիկան,Ինչքան ցրվենք աշխարհով մեկ, որպես բոշա, որպէս ցիգան,Դրախտավայր Հայաստանից ինչքան փախչեն ու ետ չգան,Ձգողական ուժին մատաղ, մեր հողի մագնիսն ուրիշ է: Չէ, ժոշովուրդ արխային կաց, օրհնված է մեր ծնունդը,Էս աշխարհի չորս ծագերում պիտի ցանենք հայի հունդը,Ու մի օր էլ պիտի տիրենք տիեզերքն ու երկրագունդը,Աշխարհ անցիր, ԾԱՏՈՒՐՕՂԼՈՒ քաղցր ասուլիսն ուրիշ է:     Բարևագիր Ծատուրօղլուց Բարաքին Մե խոսք ունիմ իլթիմազով, թեկուզ մե քիչ դառն, Օբամա՛,Անգաճ արա, մատաղ իմ քիզ, հանի սրտիս խարն, Օբամա՛,Աշխարն աշխարով կշտացավ, ես քիզանեն սով մնացի,Սրտումս ինթիզար ունիմ, օր ասես ԷՆ բառն, Օբամա՛: Ամոթ է, մա՛րդ, խոսք իս տվի, արի Բարա՛ք, խոսի բառըն,Ինչ իս շիտակ խոսքը ծռում, տանում գցում ձորն ու սարըն,Դուն էն գլխեն իմաստուն իս, մի գցի քու էյթիբարըն.Լրանում է արդեն դարըն, թափիր գոքիդ քարն, Օբամա՛: Ջղերիս հիդ խաղ իս անում, չիս նայում իմ դժար հալին,Հենց ասելու վախտն ի գալի, տալիս իս մեխին ու նալին,Արի՛, տղամարդու նման մե անգամ էլ խփի խալին,Էն ինչ պիտի ասես, ասա՛, տու՛ր իմ Մասիս սարն, Օբամա՛: Է՜յ, ադալաթ, հուքմի-հեքիմ, քու դռանն իմ կանչում հարա~,Ասա՛, միզ իդ ի՞նչ իս կամում, բալքամ դարդիս անիս չարա,Մագամ ի՞նչ իմ ուզում քիզնից, իմ ուզածը մե հատ բառ ա,Թե վուր ասիս, գովքդ կոսի իմ չունգուռի լարն, Օբամա՛: Ծատուրօղլին ասավ.- Զալու՛մ, խիլքըդ Գյուլին բաբ մի անի,Խոսք իս տվի, խոսքիդ կացի, ստով քիզ խարաբ մի անի:Էրդողանի, Գյուլի խաթիր հարցն օրակարգից մի հանի:Ասա՛,- գրողը քիզ  տանի,- վերջացրու էս ջառն, Օբամա՛: Օբամայի Պատասխանը Ծատուրօղլուն Նամակդ ստացիլ իմ, ո՜վ Ծատուրօղլի,Խոսքիրդ նման ին նաբաթ ու նողլի,Լիզուդ շաքար ունիս, լամզով կու խոսիս,Առջիվըդ լոնգ պիտի գցեր Քյոռօղլին: Դուն շատ ուրբաթախոս ու սրամիտ իս,Չիմ ասի, թե ախմախ ու միամիտ իս,Համա politics-ից հեչ բան չգիտիս,O, I beg your pardon, ո՜վ Ծատուրօղլի: Խփում իս համաշա միևնույն լարին,Գովք իս ասում անվերջ քու Մասիս սարին,Նազլու յարը թողած կպիլ իս բառին,I’m so sorry for yow, ո՜վ  Ծատուրօղլի: Ախար չիս հասկանում, որ էդ մե բառընՈնց որ իմ հեծած ջուխտ ձիու օֆսարըն,Թե ձիռից թողեցի ինձ կուտան քարըն,Did you understand? !, ո՜վ Ծատուրօղլի: Հիմի որ կողմով օր ուզում՝ քշում իմ,Յիփ տռտիգ ին տալի, սանձը  քաշում իմ,Էրկուսի հուքին էլ հալում մաշում իմ,Էս էլ քանի՜ տարի, ո՜վ Ծատուրօղլի: Բլբուլ իս էլի ու մտիլ իս բաղն,Հալա դիռ չիս մարսի դուն Ղարաբաղն,Հիմի էլ ուզում իս քու Աղրի դաղն,Ախորժակիդ մեռնիմ, ո՜վ Ծատուրօղլի: Մեկ էլ տեսար գլխիդ կփչի հովն,Կելնիս ինձնից կուզիս դուն ծովից-ծովն,Թե վուր ուզիմ էրթամ յիս քու խաթրովն,Խաղը'ս տանուլ կուտամ, ո՜վ Ծատուրօղլի: Դուն իսկի չիս գիդի խաղի կանոնն,Ասում իս ծովից-ծով թամամն ի քոնն,Ստորագրիլ  է Վուդրո Վիլսոնն,Գնա, յուրմեն ուզե, ո՜վ Ծատուրօղլի: Ծատուր ախպորս ասիմ, գլուխս խառն ա,Գանգումս գլոբալ թամամ աշխարն ա,Դուն հենց գիդիս դարդս էտ քու մե բառն ա,O, don’t be so funy, ո՜վ Ծատուրօղլի: Յիս մեր նոր աշխարքի քարտեզն իմ գծում,Նաֆտի լուլի համար ճմփա իմ բացում,Դուն էլ քիզ առանց նաֆտ մեջտեղ իս քցում,It is not kind of you, ո՜վ Ծատուրօղլի: Արի, Ծատուր ինձնից մալուլ մի կենա,Չունգուռդ առ մե ոտ Անտալիա գնա,Մտի ծովը էրված սիրտդ հովանա,Take it easy my dear, ո՜վ Ծատուրօղլի: Դե, կես քշեր էլավ, քնելու ժամ ա,Պիտի բայ-բայ ասեմ յիս քիզ ակամա,Մաղթում իմ քաղցըր քուն, անու՜շ  երազնիր,Տաք-տաք համբույրնիրով, Բարաք Օբամա:   Տեսա՞ր Տեսա՞ր, Ծատուրօղլի, էդ հոքավորին,Անունը էլ ես չեմ ուզում տամ նորից,Հանկարծ վեր չկենա, բադ ազ տաս տարիԲեն Լադենի նման գա քեզ էլ ճարի.Կամ թե ուզես էրթաս դու էլ Ամրիկա,Կողին ընկնի ու քիզ ասի. - Չէ՛, մի գա,-Քանի հիդ իմ ասի, խիլքիդ խիլք ասա,Քիզ չկապվող բանի մասին մի խոսա,Ազգի գործերի մեջ քիթդ մի կոխի,Ախր, դու տակն իս, թե՞ գլուխը սոխի,Ո՞վ իս դուն, օր նստում, ղալամ իս սրում,Բարաք Օբամային նամակ իս գրում,Վիլ արա,Ծատուր ջան, գնա քու բանին,Դուն աշուղ՝ ծառա իս Մշո Սուլթանին: Դու էլ, ժողովուրդ ջան, լսի իմ կոչը,Արի՛, վիլ արա էդ Բարաքի պոչը,Նամարդի մննաթը իզուր մի քաշի,Օտարների դռան շեմը մի մաշի,Մոռացի իլթիմազն ու աղաչանքը,Ձեռումըդ պինդ պահի թուրն ու թֆանքը:Ու թե թֆանք չունիս, էլի՛ խելացի,Աշխարում քու դոստ ու դուշմանն իմացի,Էսքան դիմացիլ իս, քիչ էլ դիմացի:Քու լավ օրն էլ կգա, տեղդ պինդ կացի:       ԾԱՏՈՒՐ,  ՀԻՍՈՒՆ ՏԱՐԻԴ ԱՆՑԱՎ Քսաներորդ դարն է հիմա, բայց աշխարհի վերջը չէ դեռ,Նակազակի, Հիրոսիմա, բայց աշխարհի վերջը չէ դեռ,Ծատուր քո փուչ կյանքն էլ անցավ էս ցավագար փուչ աշխարում,Ծերանում ես կամաց-կամաց, բայց աշխարհի վերջը չէ դեռ, Հիսուն տարիդ, չհասկացար, արթուն անցավ, թե երազում,Էս անիծված ժամանակը էսպես արագ ու՞ր է վազում,Բայց քո խելառ սիրտը նորից նոր սեր ու երգ է երազում,Ճերմակ միրքիդ էլ չի սազում, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Դերվիշի պես թափառեցիր,բայց հարազատ տուն չգտար,Գլխիդ վերև երդ ու կտուր, տակին հաստատ սյուն չգտար,Գետի նման վարարեցիր, ծովը տանող հուն չգտար,Մեկ օր խաղաղ քուն չմտար, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Անապատով մենակ անցար քամուց քշված թղթի նման,Փուշ ու տատասկ որոճացիր համբերատար ուղտի նման,Հավատացիր միրաժներին հավերժական ուխտի նման,Նավդ ավազի մեջ մնաց, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Ներող եղար նրանց,ովքեր իրենց դռնից քեզ վանեցին, Քեզ կոչեցին չար սատանա,իսկ իրենց սուրբ դավանեցին,Առանց դատ ու դատաստանի թքեցին ուխարանեցին,Դավով ճամփիդ դարանեցին, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Ինչքա՜ն փորձանք եկավ գլխիդ,ականջիդ օղ չելավ էլի,Դու քո յուղով տապակվեցիր, ցավդ կիսող չելավ էլի,Սևդ ճերմակ թղթին տվիր, գիրդ բացող չելավ էլի,Դարդդ լացող չելավ էլի, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Սազը ձեռիդ աշուղ դառած մեջլիսներում խաղ կանչեցիր,Մեկ հովի պես սվսվացիր, մեկ ծովի պես շառաչեցիր,Մեկ լուռ ու մունջ քարի նման, ինքդ քո մեջ հառաչեցիր,Ինչքա՜ն խոսքեր թողիր չասած, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Ինչ որ ասիր ճշմարիտը, գլխիդ վառող կրակ դառավ,Ինչ որ չասիր, սիրտդ էրեց, հոգուդ վերք ու վարակ դառավ:Դարդից գլուխդ ճերմակեց, արցունքն աչքիդ լուսը տարավ,Էլ գրերը լավ չես ջոկում, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Ամենքի հետ ճաշակեցիր, էս աշխարհի ցուրտ ու տաքը, Խալխի ցավը շալակեցիր, ծանր էր, մնացել ես տակը,Ինչի հետ էլ հույս կապեցիր, նույն գռեխն էր ու նույն քաքը,Տանուլ տվիր հույս ու հավատ, բայց աշխարհի վերջը չէ դեռ: Ծատու՛ր,ի՞նչ ես բայղուշ դառած,նստել գլխիդ վայ ես տալիս,Սերունդներ են եկել անցել, դու քո կորած կյանքդ ես լալիս,Հազար ու մի հրաշքներով դիմացից նոր դարն է գալիս,Թեկուզ նրան դու չհասնես,բայց աշխարհի վերջը չէ դեռ: Վե՛ր կաց, լացդ ծիծաղ արած, ծիծաղիր քո լացի վրա,Ազիզ ընկերոջ հետ նստիր հալալ աղ ու հացի վրա,Քաղցր ու անուշ աչքով նայիր բացվող լուսաբացի վրա,Ասա, փա՜ռք քեզ, տե՛ր բարերար, որ աշխարի վերջը չէ դեռ:     Վերջին Տառը Միջին Արեւելքում առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր Կեսարացու արձանի բացման առթիւ, 2006 թւականին մի արձան է տեղադրւել Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ Վանքի դիմաց՝ Սպահանի քաղաքապետարանի միջոցով։ Արձանի hեղինակն է քանդակագործ Ժինէթ Շահբազեանը։  Սուրբ Ամենափրկիչ անունՆոր Ջուղայի վանքի դիմացԿայ մի քանի խոնարհ խանութՈւ մի փոքրիկ հրապարակ։ Երկու-երեք հայ ոսկերիչ,Մի փերեզակ, մի նկարիչ,Մի վարսաւիր, մի կօշկակար,Բոլորն էլ հայ, հաւատացեալ։ Հնադարեան վանքի դիմացԱմէն օր վաղ առաւօտիցԱռեւտուր են անում կամաց,Աչքը վանքի ել ու մուտին։ Ու մի օր էլ լուսաբացինԽանութները հէնց որ բացին,Խանութպաններն այս հայազգի,Բերանները բաց մնացին։ Խանութների փոքրիկ բակում,Երկնքի տակ փիրուզագոյնԽոյացել էր լուռ ու անձայն,Մութ ու մռայլ մի յուշարձան։ Վարդապետ էր վեղարաւոր,Մօրուք ունէր նա փառաւոր,Թիկնեղ էր ու գեղահասակՀագին սքեմ, գլխին պսակ։ Վեր էր յառնել արդեօ՞ք հողից,Թէ՞ իջել էր երկնի մովից,Թէ՞ վանքից էր ելել շուքովԱստւածային մի հրաշքով։ -Ո՞վ է,- ասաց ոսկերիչը,-Էն որտեղի՞ց նա լոյս ընկաւ.-Սուրբ է,- ասաց նկարիչը,-Կստացւի լաւ լուսանկար։Աջին գիրք է, սաղմոսարան,Տեսէք, աջն է դրել վրան։-Բայց,- հարցրեց վարսավիրը,-Ի՞նչ է ձախին բռնած իրը։ -Դա ոչ խաչ է, ոչ էլ խարիսխ,Ոչ թազբեհ է, ոչ վարդարան,Ոսկերիչ եմ էսքան տարի,Չեմ տեսել ես էսպիսի բան։ Թալիսման է կախարդական,Խուլ շշնջաց կօշկակարը,Դրա մէջ է, Աստւած վկայՄեր ցաւերի դեղ ու ճարը։ Էսպէս երկար բերին-տարին,Առան-տւին, տւին-առան։Լուրը թռաւ բերնէ-բերանՀասաւ Մահլաթ ու ԷրեւանԱնցաւ Չարսուն, հասաւ Քոչեր,Դէ¯, հրաշք էր, քիչ բան հօ չէր,Թէ, բա չասէք, այ ժողովուրդ,Կատարւել է խորին խորհուրդ,Շտապեցէք դուք անվարան,Սուրբ է իջել Վանքի դռան։ Ու զանգերը զիլ զարկեցինՄեր տասներկու եկեղեցին.Թէ, ո¯վ հայեր հաւատացեալ,Մեզ յիշել է տէրը բարձրեալ,Եւ փրկութեան համար հայի,Եւ պատմական Նոր-ՋուղայիԵւ համայնքի մեր այս լքեալ,Ուղարկել է նոր առաքեալ։ Ու հայերը իրար անցան,Ու թաղէ-թաղ տւին յորձանք,Փերեցիք ու չարմահալցիք,Հատ ու կտոր հին ջուղեցիք,Ով տեղում էր դեռ մնացել,Ամերիկա չէր գնացել,Ով դեռ նոր էր դիմել Վանքին,Որ ստանայ հաստատագիր,Ով թղթերը ներս էր տւել,Սպասում էր պատասխանի,Ով վիզա էր արդէն առելԲայց չէր ասում հարեւանին,Հրաշք լուրն երբ իմացանԽմբակներով ցիր ու ցանցառԱփալ-թափալ գլուխն առան,Հաւաքւեցին Վանքի դռան։Ու ի՞նչ տեսան, հրաշք մի բան,Մի վարդապետ վեղարակիր,Աջը դրած գրքի վրայ,Ձախով պարզած անյայտ մի իր։ Ո՞վ է, ի՞նչ է, էս որտեղի՞ց,Ո՞ր քաղաքից, կամ ո՞ր գեղիցՈ՞նց յայտնւեց վանքի դուռը,Ի՞նչ է բռնել իր ձախ բուռը։ Սուրբը, սուրբ է, կասկած չկայ,Սքեմն ու վեղարը վկայ,Վկայ աջով բռնած գիրքը,Մազ- մօրուքը, բռնած դիրքը։   >> Մէկը ասաց,- եկել է որԱնտուններին տանտէր անի,Ազգապատկան կալւածներըԺողովրդի մէջ բաժանի։ Միւսն էլ թէ, ո՞ր կալւածը,Ո՞ր թողածը, ո՞ր տարածը,Ծախծխեցին, կերան գնաց,Էլ տակումը բան չմնաց։ Էս որ ասաւ, Տէ՛ր բարերար,Ջուղու խալխը դիպան իրար,Թողին հրաշք սրբի փէշը,Թուլացրեցին բերին քէշը։ Հին քէները վերյիշեցին,Օխտը պոռտը քաշքշեցին,Էլ հին ու նոր, էլ հէր ու մէր,Խօսեց բռունցքն ու աքացին։ Վանքի ժամահարն էլ շւար,Էս ժխորից սարսափահար,Սկսեց զիլ զանգահարել,Կարմիր վիճակ ազդարարել։ Էս, որ տեսաւ մի ծեր քեռի,Ճերմակ թաշկինակը ձեռին,Ելաւ կանգնեց նրանց միջեւ,-Բաւ է, ասաւ, իզուր վիճէք։Մեր հազարան ցաւը թողած,Ի՞նչ էք ճղում իրար բողազ։Ու ետ դառաւ սուրբը դէպիԳլխից հանեց մաշւած կեպին,Ու ճմռելով իր ձեռքերում,Ասաց ձայնով իր կերկերուն.-Աջիդ մեռնեմ, ո՛վ սրբազան,Էս խեղճ խալխին մի բան ասա,Մատաղ աջով բռնած գրքիդ,Ձախով ի՞նչ ես պարզել երկինք։Բայց լուռ էր նա, լուռ ու անձայնՈրպէս մռայլ մի մահարձան…Ու ծունր իջաւ ծերուկ քեռին,Քսեց երեսը սքեմին,Ու նրա հետ աղաչականԲարձրացրեցին ողբ ու կական,Մարդ ու կնիկ, ջահել, պառա՛ւՈւ հրաշքը լեզու առաւ…-Լսէք, որդիք ազգիս հայոց,Վերջ տւէք ձեր ախ ու վայոց,Ունկն դրէք դուք մի խօսքինԵւ այն տարէք հայոց ազգին։ -Ես Խաչատուր ԿեսարացիԴեռ տասնըեօթերորդ դարումԵրկրէ-երկիր թափառեցիՈւր գիտութեան լոյսն էր վառում,Ու վանքէ-վանք թափառելով,Իմաստութիւն ամբարելով,Հաստատւեցի այս հին վանքումՈւ ցերեկն ու գիշերը անքունՏքնութիւնով իմ անվարանԱստ հիմնեցի մի տպարան։Ես իմ ձեռքով ձուլեցի նուրբԵրեսունվեց տառերը սուրբՈւ շարելով իրար կողքիՏպեցի գիրքն այս աղօթքի։Ես՝ հայկական Գուտենբերգը,Հերկեցի ձեր մտքի հերկը,Որ հաւատքի հունդը ցանեմՄտքի խաւարը ձեր վանեմ։ -Ես խաչատուր Կեսարացի,Որ թաղւած եմ այս տաճարումՄի օր յանկարծ մտածեցիՏեսնես, ի՞նչ կայ էն աշխարհում։Ու ձայն տւի պատկառելիՄեռելներին կողքիս քնածԱսի,- մարդիկ երանելի,Միթէ՞ մեր կեանքն ի զուր գնաց։Ասի,- է հէ¯յ, հզօր մարդիկ,Խոջա Պետրոս ու Աւետիք,Եւ պատւական Խոջա Նազար,Թագաւորին դու հաւասար,Եւ դուք այրեր մաքրակրօնՀաւատքի սիւն, լոյսի կերոն,Առաջնորդներ մեր սրբազան,Անխախտ վէմեր մեր անսասան,Ինձ օրհնեցէք, գնամ, տեսնեմԱղօթքները ձեր ո՞ւր հասան։Գնամ, տեսնեմ կանգո՞ւն են դեռՄեր քսանչորս եկեղեցիք,Խոջաների մեր հոյակերտԱպարանքները գեղեցիկ։Տեսնեմ, նորից առք ու փառքովՍինգապուրից մինչեւ ԽարկովԱռեւտուր են անո՞ւմ մերոնքՀին մետաքսի ճանապարհով։Տեսնեմ, է՞լ են գահ նւիրումՆրանք ռուսաց թագաւորին,Որ ճամբէքով ազատ անցնենՆրանց ուղտը, ձին ու ջորին։Գնամ մի թաս պաղ ջուր խմեմՆորաշէնի զով ջրհորից,       >>  Շիրիմներին մի խունկ ծխեմ.Ու գամ, հանգիստ ննջեմ նորից։Եւ օրհնեցին այրերն արի,Ասին,- Գնա, տես ու արի,Տեսնենք մերոնք ի՞նչ են անումԼոյս աշխարհի մութ զնդանում։ -Ելայ հողից, մտայ տաճար,Առաջ մի կուշտ աղօթեցի,Մեռելների՝ մեծահանճար,Գերեզմանին խունկ ծխեցի.Յետոյ ելայ, ճամփէն գտայ,Ծածուկ ժողովարան մտայ,Տեսայ նստած մի խումբ մարդիկԱսես խաղում էին նարդի,Մէջտեղ դրած մի մեծ սեղան,Մի մեծ քարտէզ փռած վրան,Ամէն մէկն իր կողն էր քաշում,Ու քարտէզի վրայ նշում,Թէ ո՞ր մասը եւ ո՞ւմ ծախեն,Ո՞ւմ միջոցով զանգը կախեն,Ինչքա՞ն չարբեն ո՞ւմ բեղերը,Ինչո՞վ ծածկեն բաց տեղերը… Էդ ժողովում շատ բան ասին,Բայց չեմ խօսի ես էդ մասինԻրենց մնայ ճիշտն ու սուտըԵրկարում էր խօսքի տուտը,Թէ չկայ էլ նորաշէնը,Բաղ-Քիշմիշն ու Թոլլա դէնը,Թէ ծախելու էլ հող չկայ,Սնդուկի մէջ էլ փող չկայ,Սկսեցին մէկ-մէկ թւել,Թէ ո՞վ է ո՞ւմ կաշառք տւել,Ով ի՞նչ հող է էժան ծախել,Ո՞վ է փողերն առել փախել…Ծրագրներ մշակեցին,Մրգեր ու սուրճ ճաշակեցին,Մէկ էլ յանկարծ, որտեղի՞ց, ո՞ւրՉլսէի ես երանիՍիրտս խրին դանակ մի սուր,Խօսքը հասաւ տպարանին,Թէ, բա չասէք, էսպէս, էսպէս,Տպարանը, վնաս է մեզ,Թէ համայնքում մեր զարգացողՈ՛չ գրող կայ, ո՛չ կարդացող,Թէ ելնելով ազգի շահից,Մենք, որ ջոջերն ենք Ջուղայի,Տպարանն էլ եկէք գոցենք,Էս շառն էլ մեր գլխից բացենք։Մէկն էլ ասաւ,- ՕղորմածիկԽեղճ Խաչատուր Կեսարացի,Նրա հիմնած տպարանիցՄիայն անունն է մնացի… Առան-տւին, տւին-առան,Հաշիւ արին ղռան-ղռան,Խմորն ինչպէս հունցեն, թխենՀիւանդանոց, ակումբի պէսՏպարանի դուռն էլ ցխեն։ Ժողովից էդ խառն ու խռիւԵս հեռացայ մտքով ցրիւ,Ու յուշերով հին օրերի,Տպարանը մտայ նորից։Տեսայ չկայ էլ տպարան,Չկան տառերն իմ արճիճէՊողպատակուռ իմ մեքենանՏեղը «զիրաքսին» էր զիջել։ Ափսոսանքով, դարդը սրտիսՔունջ ու պուճախ քլնգելով,Մի անկիւնում մառ ու մթինԷս մի տառը գտայ զոռով… Ասաց հրաշք տպագիրը,Ցոյց տալով ձախ ձեռքի իրը։Յետոյ մի պահ նա լուռ մնաց,Միտքը տեսնես, թէ ո՞ւր գնաց… Ջուղու խալխը մնաց շւար,Աչքը յառած միակ տառին,Բերանը բաց, լուռ, անբարբառՍպասում էր յաջորդ բառին… Եւ արձանը խօսեց նորից,Ձայնով ասես խորունկ հորից. -Հիմա, որդիք իմ հայկազո՛ւնքԽաչատուրն է սա ձեզ ասում… Այստեղ ձայնը նորից խզւեց,Ասես նորից հորը սուզւեց,Եւ հրաշքը լուռ քարացաւՎանքի դիմաց արձանացաւԻբրեւ յաւերժ կանգուն վկայԹէ այն, ինչ կար, հիմա չկայ։                                           2007 Նոր-Ջուղա 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: