Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

  Ազատ Մաթյան ՔԱՌՅԱԿՆԵՐ  Մերթ սավառնող մի աղավնի, մերթ թևաթափ է իմ հոգին,Մերթ շառաչող ծովի ալիք, մերթ լուռ քարափ է իմ հոգին,Երազից՝ կյանք, կյանքից՝ երազ թիավարող հոգնած նավակ,Մերթ ծարավից այրվող ավազ, մերթ թունդ տարափ է իմ հոգին: Ինչ ասեմ ես իմ բախտին, որ հավետ պանդուխտ մնաց,Իմ անափ, անհաս կարոտից չգրված մի թուղթ մնաց,Աշխարհի խառն ու շփոթ, շտապող կարավանումՀայայցքը միրաժներին համբերող մի ուղտ մնաց: Ի՞նչ եք էդպես խոսք մեկ արել, սիրուննե՛ր,Սրտիս գլխին կրակ դառել սիրուննե՛ր,Սիրտս մեկիդ մի նայվածքով մոխրացավ,Ի՞նչ եք հազար խարույկ վառել, սիրուննե՛ր: Չլինեին թե Շիրազի գիշերավարս սաղիները,Իմաստունի խելքը մաղող, թալան տանող յաղիները,Կծնվեի՞ն միթե, Հաֆե՛զ, գազելները քո հանճարեղ,Չէ՛, Շիրազ են տանում միայն սիրո բոլոր ուղիները: Սև աչքերդ Սպահանի աստղածորան գիշեր է, յա՜ր,Թաց շուրթերդ շիրազական շաքարահամ մի շեր է, յա՜ր,Սիրտս սիրո ճանապարհին քեզ սպասող քարվանսարա,Ե՛կ, քարվանիդ ճամփեն թեքիր, իմ հարկի տակ գիշերե յա՛ր: Մի սիրունիկ ինձ բարևեց, սիրտս ու հոգիս ցրիվ տալով,Սիրտս ասաց. -Սիրիր նրան, խելք ու միտքդ լրիվ տալով-Խելքս ասաց. -Խելոք մնա, ճերմակել են մազերդ արդեն,-Ասի. Ա՛յ սիրտ, կյանքս կերար, խենթ սրտիս հետ կռիվ տալով: Մի օր էսպես, միօր էնպես՝ կյանքիս շատը թռավ, անցավ,Ո՞վ էի, կամ ի՞նչ ու ի՞նչպես, ոչ ոք չուզեց ու չիմացավ,Իրենց ցավն էր հոսում իմ մեջ, իմ մեջ նրանց ցավն էր խոսում,Իմ ցավածին կոչ ու կանչին ոչ մի ականջ չդիմացավ: Բռնությունն ու բարքերը բիրտ, հավատքս դավերը կերան,Ինձ պետք էր պողպատե մի սիրտ, փափուկ էր ցավերը կերան,Գայլ պիտի լինեի աշխարհում, որ գառան մսով սնվեի,Գառ էի, ծաղկով սնվեցի, ու միսս գայլերը կերան: Սև աչքերիդ ծիծղուն ծովում օրորվում եմ նավի նման,Հայացքներիդ բոցի վրա խորովվում եմ հավի նման,Ասա՛, ե՞րբ եմ քեզ հպելու սիրածարավ իմ շուրթերին,Մեծ Խայյամի երգում գոված վառման գինու գավի նման: Ինչքա՜ն խելք ու ինչքա՜ն հանճար, ինչքա՜ն գոռոզ հավակնություն,Ինչքա՜ն խեղճ ու ինչքա՜ն անճար, ինչքա՜ն վհատ մի հոգնություն,Ու՞ր ես հասել, մա՛րդ աստծո, և դեպի ու՞ր այդպես մոլոր.Ունայնություն ունայնությանց, ամենայն ինչ ունայնություն: Տե՛ր, ասացին, որ դու չկաս. չհերքեցիր հերքողներին,Չերևացիր հույս-հավատքով քո գալուստը երգողներին,Ա՜խ, անաստված մարդն է հիմա դառել տերը քո աշխարհի,Ինչու՞ տվիր, Տե՛ր, տիրություն մարդուն քեզնից զրկողներին: Չծերացող մի փերի կա իմ հոգում,Չլրացող մի թերի կա իմ հոգում,Ինքն իր ժանգոտ շղթաները կրծոտողԽելագարված մի գերի կա իմ հոգում: 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: