Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

   ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ԵՂԱՆԱԿ 1995 թ., Երևան, «Լույս» պետ. հրատ., 60 Էջ, տպաքանակ 1000:Շարքը գրվել է 1992 թվականին:Հրատարակվել է մեկենասությամբ Մասիս Մաթյանի:Առաջաբան է գրել Գևորգ Էմինը:Շրջանառության մեջ է դրվել սահմանափակ թվով, տպաքանակի հիմնական մասը  դեպքերի բերումով մնացել է անձրևի տակ և փչացել:   Անհերքելի,  որպեսՀասուն  դեղձը  ծառին,Վավերական,  որպեսՔարայծ  լեռան  ծերպին,անվիճելի,  որպեսլույսը  լճի  վրա,անսանձ,  որպեսքամին,լսե՛ք,սերն  է  հոսում: Մի  նոր  աստղ  է  ծնվում  տիեզերքում,  տեսե՛ք,հազար  դար  է  տևել  լույս  երկունքը  նրա,մսուրի  մեջ  մի  նորմարգարե  է  ծագել՝սերն  է  հայրը  նրա: Դուայն  թռչունն  ես,որ  միայնսիրո  սաղարթին  է  բույն  հյուսում,և  բնավեր  ես  միշտ: Եսայն  ծառն  եմ,որ  միայնսիրո  եղանակին  է  կանաչում,եվ  միշտ  հողմավար  եմ: Կարոտի  ո՞ր  երկինքներով  եկար,  սե՛ր  իմ մենության  քանի՞  երեկո  մարեցիրհոգնած  կոպերիդ  տակ: Եվ  անեծքի  քանի՞  կայծակՓետուրներդ  խանձեց: Ճյուղերս  ինչպե՞ս  դիմացանսպասումի  երկար  ու  անողորմ  եղանակին  : Հավքը  ինչպե՞ս  է  ընտրում  իր  ճյուղըբույն  հյուսելու  համար: Ի՞նչ  եմ  ուզում,  սե՛ր  իմ:ուզում  եմ  քեզ  փախցնել                        մութ  ու  մռայլ  հայացքների  ցանցիցև  վառել  երկնքում,որպես  բոլոր  երդ  ու  առաստաղներից  մաղվող  լույս: Ուզում  եմ  հայացքիդ  վարար  անձրևի  տակ                               լվանալ  մուրն  ու  փոշինբոլոր  հոգնած  հոգիներից,որ  նրանք  գեղեցկանան,ու  բարի  նայեն  սիրուս  վրա,  բարի՜: Շատ  բան  չեմ  ուզում,  սիրելիս:Ուզում  եմ  թափանցիկ  թախիծդ  փռելմարդկանց  ամայի  աչքերի  վրա,որ  նրանք  նայեն  մարող  հորիզոնին,և  լցվեն  վաղնջական  կարոտներով: Ուզում  եմ  ձայնիդ  զանգակները                        ղողանջ  առ  ղողանջ  բաժանելժխորով  լցված  բոլոր  ականջներին,որ  նրանք  հին  քարանձավներիզով  ու  խոնավ  արձագանքով  ողողվեն: Ուզում  եմ  անունդ  բաժանել  որբերին,բույրդ՝  հիվանդներին,խաղաղությունդ՝  խենթերին... Հետո  ուզում  եմ  կանգնելտիեզերքի  ամենաբարձր  աստղի  վրա  և  ճաճանչել,Էհե՜յ,  լսե՛ք,  ես  երջանի՜կ  եմ,Երջանի՜կ  եմ,  երջանի՜կ...քանզի  իմն  է  լույսդ,  իմն  է  անձրևդ,                   իմն  է  թախիծդ,  իմն  է  ձայնդ,և  անունդ,  բույրդ,  խաղաղությունդ  իմն   է,և  սիրուդ  քաղցրությունն  իմն  է,  սիրելիս: Մեծ  խոսքեր  չեմ  ասում,  սիրելիս,հավատա՛,մեծ  խոսքեր  չեմ  ասում: Միայն  նայում  եմ  աչքերիդ,որ  տխուր  են,  ինչպես  ստվերում  մնացած  մանուշակներ,և  ժպիտս  տաքուկ  շող  է  դառնումու  փարում  թերթերիդ: Կոպերիդ  եմ  նայում,կարոտի  արցունքներից  այրված,և  ամենազով  համբույրն  է  հասունանում  իմ  շուրթերին: Հառաչանքի  համար  իրարից  հեռացողշուրթերիդ   եմ  նայում,և  գորովանքի  երիցուկներ  են  բացվում  մատներիս: Մոլորված  գառնուկի  մենությանդ  եմ  նայում,որ  իր  անորոշ  ահն  է  մայում  անձայն,և  մայրանում  եմ  կաթոգին: Չէ՛,մեծ  խոսքեր  չեմ  ասում,  սիրելիս:Միայն  նայում  եմ  քեզ,և  հավատում,որ  մեր  հանդիպումինհավիտենությունն  իր  ծնունդն  է  տոնում,և  հարություն  են  առնում  տիեզերքի  բոլոր  սերերը,և  բոլոր  համաստեղություններն  են  ելնում  խրախճանքի: Բառերս  որսում  եմմինչև  ծովի  հատակը  սուզվելով (Ա՜հ,  ինչ  հազվագյուտ  են  խեցիները  հղի):ճերմակ  պարանոցդամենաթանկ  մարգրատաշարին  է  արժանի,իսկ  եսմի  աղքատ  բանաստեղծ  եմ  միայն: Իրիկնային  մարմանդ  շողերիցքնքշանքի  շղարշ  եմ  հյուսումմրսող  ուսերիդ  համարև  փակվող  ծաղիկներից  հավաքած  հնչյուններովհեքիաթ  եմ  պատմումմինչև  քնես,և  մինչև  լույսպաշտում  եմ  գեղեցկությունդ,որ  ես  եմ  արարել: Ջնջում  եմ  երջանկություն  բառըբոլոր  բռնադատված  բառարաններից,և  քո  անունն  եմ  դաջումբոլոր  ծանրանիստ  դարպասների  ճակատին,և  նրանքքանդելով  նիգ  ու  փականքպարում  են  կրունկի  վրա: Ջնջում  եմ  համր  վերնագիրը  բոլոր  երգերիև  քո  անունն  եմ  նկարում  նրանց  ճակատին,և  նրանք  ճովողում  են  հազարաձայնարթնացող  ճյուղերի  խրախճանքում: Անձրևի՛ր  անունդանվերադարձ  վայրկյաններիս  վրաթող  ջրհեղեղդտապանս  հանի  ամենաբարձր  գագաթը  լեռան: Մրսած  մատներսմիգամած  արյանդ  մեջկրակի  երակներ  են  որոնում: Մենակ  եղիր  արեգակիու  տաք  եղիր  արեգակի  նման,բարի  է  մենությունը  քո: Երաշտահար  դաշտի  նմանՃաքել  եմ  հազար  տեղից,խոնավ  շունչդ  անձրևիր  վրաս:Ափ  ընկած  ձուկ  եմ,աչքերիս  մեջկապույտ  երկինքներ  են  ուշաթափվում,փարվիր  ինձ,իմ  զով  մակընթացություն: Լքված  ավերակ  եմ,աչքերս  հավերժող  հորիզոնին,անցիր  իմ  ճանապարհովև  բուժիր  վիրավոր  ավերումս  կավե: Ու  մենավոր  շիրմաքար  եմաննախշ  ու  գիր,թախծիր  վրաս: Կարծրության  կոճղ  եմ  ածխացած,ոլորուն  արմատների  կծիկ,վարարիր  իմ  թևերին,ծաղկաթերթի  փխրուն  թեթևություն: Լեզվակը  պոկած  զանգ  եմ,բառ  եմ  լռած,ղողանջ  դարձիր  իմ  մեջ: Սառույցի  լեռ  եմ՝ինձ  հալոցքի  հրճվանք,ճահիճ  եմ՝ինձ  կարկաչի  քրքիջ,անապատ  եմ՝ինձ  ծաղկումի  հավատք  պարգևիր:Շուրթերդ  բաց,պատռիր  նուռը  քո  լռության,ատամնաշարդ  թող  շողա  շռայլորեն,ծաղիկները  կարոտում  են  քո  ծիծաղին: Շոյիր  շիկացած  բաշը  հորիզոնիթող  արթնանան  քամիներըտաք  ու  տարփոտ: Շշնջա  գիշերվա  ականջին,թող  ընձյուղի  խնձորենին: Տե՜ս,  արբունքի  ի՜նչ  խելագար  գինի  է  ծաղիկների                                                                                  գավաթներում,և  ի՜նչ  բեղուն  են  մեղուները  քո  բարության, Փարվիր  հողին,  մերկ,  հյուրընկալ,եղանակն  է  քո  հղության: Խոսքերդզով  խճաքարեր  են  աղբրակից  հանած,և  քրքիջդթռչնակի  կտուցից  պոկված  տաք  ճռվողյուն: Ածուխի  վառ  կտորներ  ենխոսքերդ,որ  բռնում  եմ  մատներով,և  շուրթերիս  եմ  հպում  ագահորեն: Խոսքերդպարզ  են,քիչ  են,կատարյալ  ենուանբավարար: Սպասի՜ր,դեռ  ամեն  ինչ  չեմ  ասել  սիրելիս:Դեռ  ամեն  ինչ  չեմ  ասել: Մի  նայիր,որ  լուռ  եմ  այսպես  քո  դիմաց: Մատներիդ  ոսկե  հասկերին  եմ  ականջ  դնումև  աչքերիդ  խոնավ  լույսերին: Իրիկնային  հովին  եմ  ականջ  դնում,որ  հոսում  է  ուսերիդ  մտերմության  վրայովև  հեշտանքի  թաքուն  վտառներին՝երակներիս  մութ  հոսանքն  ի  վեր: Փոքրիկ  ականջներդձկնիկներ  ենծամերիդ  բուրող  ծփանքի  մեջ: Թեք  նայում  եմ  ու  հասկանում,որ  լսում  եսարյանս  մեջ  բացվող  բողբոջների  պայթյունըև  հալչում  ես  չար  հաճույքից: Եվ  երջանիկ  եմ,որ  լսում  ես  լռությունս,որ  քո  չափերով,                                       գույներով                                                        և  հնչյուններով  է  լի:Սպասի՛ր,  սիրելիս,դեռ  ամեն  ինչ  չեմ  ասել:ես  սիրո  բոլոր  խոսքերին  գումարում  եմ  իմըև  լռում  եմ  քո  դեմ: Պարտեզ  եմ  մտնում,բոլոր  ծաղիկները  քեզ  նվիրելու  համար  են  բացվել,բայց  քեզ  մոտ  եմ  գալիսդատարկ  ձեռքով: Լուսաբացի  սառնությունն  եմ  շնչում  լիաթոք,և  նա  քո  մերկությունն  է  որոնում,որ  ցող  շաղի  վրադ:Ծառից  թութ  է  կաթումկարմիր,  հյութեղ,  հասուն,թեթևորեն  ներկած  շուրթերդհալչում  են  ատամներիս  տակ: Լռությանս  մի  նայիր,  սիրելիս: Լռությունս  լսիր: Լռությունս  գետ  է,                                           հորդ,                                                      հանդարտ,դեպի  քեզ  է  հոսում,լռությունս  անդարձորեն  քո  մասին  է  խոսումլռությունս  սիրում  է  քեզ: Ես  քո  աչքերը  միայն                                 ծիածանների  համար  էի  հորինել,ճակատդ  միայն                            լուսաբացի  համար  էի  հղկելձեռքերդ  կապույտի  մեջ  ճերմակ  ու  տաք                                                                   ճախրելու  համարև  սիրտդ  միայն  սիրելու  համար  էի  հորինել,                                                                                     սիրելիս... Թուխ  ամպերի  այս  ի՜նչ  կուտակում  է  քո  աչքերում,սև  ստվերների  այս  ի՜նչ  պսակ  է  քո  ճակատին,ո՜վ  իմ  վաղանցիկ  ու  արևոտ  այսօր: Գեղեցկությունը  ամենից  մենակն  է  աշխարհումև  դու  ամենից  գեղեցիկն  ես  գեղեցիկներից: Նայի՛ր  ինձ,թող  մոլորվեմ  շվար  հայացքիդ  հեռուներում,թող  մենավոր  հավքի  նմանթրջվեմ  աչքերիդ  տխուր  անձրևի  տակ: Այսօր  պարզ  եղիր  ինձ  հետ,  ինչպես  արցունքև  տխուր,  ինչպես  զույգը  կորցրած  աղավնի: Այսօր  գունատ  եղիր  ու  գեղեցիկ,որ  սիրահարվեմ  նորից  ու  նորից  խենթանամ: Այսօր  անհոգ  եղիր,  որ  գուրգուրամ  վրադև  հոգատար  եղիր,  որ  թևերիդ  ապավինեմ:Այսօր  մթին  եղիր  ու  լուսավոր,ներող  եղիր  ու  մեղավոր,որ  աղոթեմ  լույսիդ,  մենությանդ  և  մեղքիդ  համար: Այսօր  հարազատ  եղիր  ու  փոքրիկ,                                                      որպես  հյուղակ,և  անպարփակ  եղիր,  որպես  հորիզոն,որ  ծագեմ  քեզանիցև  քո  գրկում  մոխրանամ:

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: