ԵՐԳ ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ

Ի դեմս նրա աննկուն առաջնորդ Նիկոլ Փաշինյանի

 

Նոր սերու՛նդ, քո գալուստը բարի,

Քո երթին հազար ողջույն,

Չդիպչի թող քո ոտքը քարի,

Ինչ առույգ է քո ձայնը հնչում:

 

Նոր սերու՛նդ , դու ես տերն այս երկրի,

Քեզ բարի վայելում, հալալ է,

Ստեղծիր, կերտիր, արարիր,

Ընթացի՛ր, երթը քո փրկարար է:

 

Դու բերիր մեզ ապրիլ անարյուն,

Մեր երկրում աննման մի գարուն է,

Մեզ տվիր նոր եռանդ և ավյուն,

Երթը քո գետի պես վարարուն է:

 

Մայր հողի հետ` պայծառ քո սիրով,

Ամրացրիր դու նորից մեր դաշինքը,

Հաշտեցրիր մեր սրտերը խռով,

Մեզ կրկին ժպտում է մեր գալիքը:

 

Ժողովուրդն անկոտրում և անպարտ է,

Իմաստուն և սթափ քո երթով,

Քեզ ծնողը հզոր ու հպարտ է,

Անվեհեր և ազատ իր որդով:

 

Ողջ աշխարհն է ահա ողջունում,

Նոր սերու՛նդ, քո գալուստը բարի,

Բերում ես քո մաքուր ձեռքերում,

Անարյուն նոր գարուն աշխարհին:

 

Ազատ Մաթյան

23 Ապրիլ 2018

 © 2018  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: